hetq.am: Հեղուշ Հարությունյանն Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքից է։ ԽՍՀՄ տարիներին նա 2 240 մետր հողատարածք էր ստացել Մուղնի-Կարբի բնակավայրերի մեջտեղում։ Տարիների ընթացքում ծառեր է տնկել, մաքրել տարածքը, այգի հիմնել։
Հեղուշ Հարությունյանի հողատարածքին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում նա նստարաններ է տեղադրել, որ մյուս հողամասերի տերերն ու ինքը այգիներում աշխատելուց հետո հանգստանալու տեղ ունենան։
2000-ականներից էլ բերել է, վագոն տնակ է տեղադրել ու ամբողջ օրն անցկացնում է այնտեղ։ Հեղուշ Հարությունյանից բացի, ճանապարհի եզրերին 75հա-ի վրա 30-ից ավել այգի ունեցողներ կան։
Երեկ՝ օգոստոսի 29-ին, Աշտարակից դեպի Մուղնի և Կարբի գնացող ճանապարհի մի հատված տեխնիկայով քանդվել է: Պարզվում է՝ ճանապարհի այդ հատվածը սեփականատեր ունի եւ, փաստորեն, ճանապարհն անցնում է իր տարածքի միջով։
Տարածքը պատկանում է Սերժիկ Գևորգյանին, ով երկու շաբաթ առաջ եկել և չափագրել է իր տարածքն ու բնակիչներին և հողատարծք ունեցողներին հայտնել, որ ճանապարհն անցնում է իր հողամասի միջով։ Այգիների տերերը բացատրել են, որ դա Կարբի գյուղի այդ թաղամասը և այգիները մայրուղուն կապող միակ ճանապարհն է, բայց Սերժիկ Գևորգյանը ցույց է տվել կադաստրի վկայականն ու ասել, որ դա իր տարածքն է։
Նույն օրը ՝ օգոստոսի 29-ին, Սերժիկ Գևորգյանը տեխնիկա է բերել և քանդել ճանապարհը։ Սերժիկ Գևորգյանը նաև ոստիկանության աշխատակիցներին էր հրավիրել, որ կարողանա քանդման աշխատանքներն անխոչընդոտ անել։
Կարբի գյուղի ամառանոցային թաղամասի բնակիչները մեքենայով չեն կարող դուրս գալ մայրուղի, քանի որ այն ամբողջությամբ քանդված է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)