Կամչատկայում Մի-8 ուղղաթիռ է անհետացել |azatutyun.am|

azatutyun.am: Կամչատկայում՝ Վաչկաժեց հրաբխի մոտ, Մի-8 ուղղաթիռ է անհետացել։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում 22 մարդ է եղել, հայտնում է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

«Վիտյազ-Աերո» ավիաընկերության ուղղաթիռն, ըստ Baza տելեգրամյան ալիքի, պետք է հրաբխի մոտից վերցներ 19 հոգանոց զբոսաշրջիկների խումբը:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 19 ուղևոր և անձնակազմի երեք անդամ։

Ռուսական ՏԱՍՍ պետական գործակալության աղբյուրը հայտնել է, որ ուղղաթիռը որոնելու համար օդ է բարձրացել «Վիտյազ-Աերո» ավիաընկերության մեկ այլ ուղղաթիռ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով