Կլաարն ավարտում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի առաքելությունը |armtimes.com|

armtimes.com: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտում է իր առաքելությունը այս պաշտոնում։

Այս մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում:

«Այսօր իմ վերջին օրն է՝ որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։

Շատ բան է տեղի ունեցել, երբ ես սկսեցի աշխատել գրեթե 7 տարի առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին։

Այնուամենայնիվ, մի բան մնում է անփոփոխ՝ ԵՄ-ի հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանում մեր հարեւաններին հասնել կայուն և արդար խաղաղության»,- գրել է նա։

Կլաարին այս պաշտոնում կփոխարինի Մագդալենա Գրոնոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով