shantnews.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին մեկնել է Էներգոդար՝ այցելելու Զապորոժիեի ատոմակայան (ZNPP):
«Ես գնում եմ Զապորոժիեի ատոմակայան»,-գրել է Գրոսսին X-ի իր էջում։ Նա հավելել է, որ այցի նպատակն է «խրախուսել և աջակցել միջուկային վթարի կանխարգելմանը»։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի գործարան 2022 թվականի սեպտեմբերից ի վեր հինգերորդ անգամ, երբ գործակալությունը մշտական ներկայություն հաստատեց տեղում։
Օգոստոսի 27-ին Կուրսկի ատոմակայանի ստուգման նպատակով Կուրչատով կատարած այցի ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, որ գնալու է Ուկրաինա, ապա վերադառնալու է Ռուսաստան։ Ինչպես նշել է Գրոսսին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը նա մտադիր է քննարկել Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։
comment.count (0)