ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3000 մարդու շնորհվել է ՀՀ քաղաքացիություն
 |1lurer.am|
13:58 - 03 սեպտեմբերի, 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3000 մարդու շնորհվել է ՀՀ քաղաքացիություն |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300 քաղաքացի դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը: Արմեն Ղազարյանը հիշեցրել է, որ ԼՂ մեր հայրենակիցների համար գործում է քաղաքացիության ստացման հեշտացված կարգ, այն է՝ մոտ 4 ամսվա փոխարեն քաղաքացիությունը տրամադրվում է առավելագույնը 2 ամսում:

«Մենք ամսի 30-ի դրությամբ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմումներ։ Շուրջ 3000 մարդու արդեն հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։

Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել. անչափահասները չեն դիմում քաղաքացիություն ստանալու, որովհետև ծնողներին քաղաքացիություն շնորհելուց հետո անձնագրի փոփոխությամբ անչափահասը դառնում է ՀՀ քաղաքացի»,- ասել է Արմեն Ղազարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել