Արմեն Զոհրաբյանը միաձայն քվեարկությամբ ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն
15:52 - 03 սեպտեմբերի, 2024

Արմեն Զոհրաբյանը միաձայն քվեարկությամբ ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն

Այսօր կայացել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար, ՃԴ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը։

Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ օրակարգում ընդգրկված էր 2 հարց։

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ՃԴ տնօրենի ընտրությանը։ Նախարար Սանոսյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել տնօրենի թեկնածու Արմեն Զոհրաբյանին, որը միաձայն քվեարկությամբ ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն։

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ՃԴ նախկին տնօրեն Գոռ Ավետիսյանին կատարած մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև Սերժիկ Պետրոսյանին` այս ճամանակահատվածում Ավետիսյանին փախարինելու համար։

Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։

Օրակարգային երկրորդ հարցով ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել այս պահին հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, դրանց կատարման ընթացքը։ Քննարկվել են ընթացիկ աշխատանքային այլ հարցեր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել