Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի | 1lurer.am

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հուլիսի 19-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո, 24-ի՝ գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 19-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-24-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն