Վրաստանում երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից
 |1lurer.am|
19:44 - 03 սեպտեմբերի, 2024

Վրաստանում երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից |1lurer.am|

1lurer.am: Թբիլիսիի Դիդուբե-Ավչալա հատվածում տեղի ունեցած երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից: Այդ մասին հայտնել է «Վրացական երկաթուղի» ընկերությունը։ 

Նախնական տվյալով՝ աշխատակիցներին հարվածել է Բաթումի-Թբիլիսի գնացքը։

Ընկերության տեղեկություններով՝ գնացքների երթևեկությունը դադարեցվել է, ուղևորները չեն տուժել:

Նշվում է, որ ընթանում է տեղի ունեցածի մանրամասների ուսումնասիրություն, քննչական միջոցառումներ են իրականացվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել