Ուկրաինան գիշերը ենթարկվել է զանգվածային գնդակոծությունների |armenpress.am|
10:04 - 04 սեպտեմբերի, 2024

Ուկրաինան գիշերը ենթարկվել է զանգվածային գնդակոծությունների |armenpress.am|

armenpress.am: Գիշերը Ուկրաինայի մի շարք շրջաններ ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածների։ Օդային տագնապի ազդանշաններ են հնչել այդ թվում Լվովում, Կիևում և Սումիում։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Լվովում, ըստ տեղի իշխանությունների, 3 մարդ է զոհվել, 35 մարդ՝ վիրավորվել։ Գլխավոր կայարանի շրջանում մի քանի բնակելի տուն է այրվել, կոտրվել են տների ապակիները։ Երկու դպրոցում գնդակոծությունների պատճառով դասերը չեղարկվել են։

Կրիվոյ Ռոգում վիրավորվել է 5 մարդ, վնասվել է հիվանդանոց։ 

Իսկ Պոլտավայի Կապի ինստիտուտի մասնաշենքերից մեկին սեպտեմբերի 3-ին հասցրած հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, 271 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր 41 զոհի մասին։ Պոլտավայում եռօրյա սուգ է հայտարարվել։ 

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 4 ԱԹՍ Բելգորոդի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Սև ծովի ջրատարածքի երկնքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել