«Մայր Հայաստան»-ն առաջարկում է տրանսպորտի արժեքը թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում դարձնել 100 դրամից էլ ցածր
17:18 - 04 սեպտեմբերի, 2024

«Մայր Հայաստան»-ն առաջարկում է տրանսպորտի արժեքը թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում դարձնել 100 դրամից էլ ցածր

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է քաղաքային տրանսպորտի արժեքը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։ 

Ըստ նախագծի՝ առաջարկվում է 1 օրվա համար տոմս ձեռք բերելու դեպքում՝  բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու արժեքը սահմանել 400 դրամ, 7 օրվա համար՝ 2.000 դրամ, 30 օրվա համար՝ 5.500 դրամ, 180 օրվա համար ՝ 20.000 դրամ, 365 օրվա համար՝ 35.000 դրամ։

Երևանի ավագանին այս նախագծին կանդրադառնա սեպտեմբերի 10-ի նիստում։

Ավագանու՝ այս պահին ընդունած տարբերակով  1 օրվա համար անսահմանափակ երթևեկելու հնարավորությունը կարժենա 900 դրամ, 30 օրվա համար՝ 8800 դրամ, 90 օրվա համար 23 600 դրամ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ։ Նախատեսվող փոփոխությունների և տոմսային միասնական համակարգի մասին՝ այստեղ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել