factor.am: Այսօրվանից Ղրղզստանում ուժի մեջ են մտնում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կեցության նոր կանոնները։ Ուժի մեջ է մտել կառավարության 2024 թվականի հուլիսի 31-ի թիվ 437 որոշումը։
Նոր պահանջները վերաբերում են նաև առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիներին, ինչպիսիք են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Վրաստանը, Ադրբեջանը և Մոլդովան, փոխանցում է Կոմերսանտը։
Այժմ ԵՏՄ երկրների քաղաքացիները (Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Բելառուս) յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող են առանց գրանցման մնալ հանրապետությունում մինչև 90 օր։ Տաջիկստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի քաղաքացիների համար այդ ժամկետը 60 օր է՝ 120 օրվա ընթացքում։
Առանց գրանցման մնալու նշված ժամկետները լրանալուց հետո քաղաքացիներից պահանջվում է լքել Ղրղզստանի տարածքը և կարող են կրկին մուտք գործել ոչ շուտ, քան, համապատասխանաբար, 60 կամ 90 օր հետո։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)