ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա
21:34 - 05 սեպտեմբերի, 2024

ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա։ Ալեն Սիմոնյանի կարգադրությունները հրապարակվել են ԱԺ կայքէջում։

Ալեն Սիմոնյանի պատվիրակությունը Բուդապեշտում կգտնվի սեպտեմբերի 17-19-ը, իսկ Օտտավայում՝ սեպտեմբերի 25-30-ը։

Պատվիրակության կազմում են լինելու բարեկամական խմբի ղեկավարները, անդամները և ԱԺ աշխատակազմի աշխատակիցները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել