ՔՊ-ն ուզում է մանդատազրկել Գրիգոր Երիցյանին և ավագանու այլ անդամների |factor.am|
10:44 - 07 սեպտեմբերի, 2024

ՔՊ-ն ուզում է մանդատազրկել Գրիգոր Երիցյանին և ավագանու այլ անդամների |factor.am|

factor.am: Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է վաղաժամկետ դադարեցնել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանի ու Անույշ Գինոսյանի լիազորությունները: Նախագծերն ընդգրկված են ավագանու՝ սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Գրիգոր Երիցյանը, որն Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, հանձնաժողովի 7 նիստերից միայն մեկին է ներկա եղել, իսկ ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից դարձյալ միայն մեկին է մասնակցել:

Իսկ Անույշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի դեպքում նշվում է, որ նրանք բացակայել են ավագանու նիստերի քվեարկություններից կեսից ավելիից:

Գրիգոր Երիցյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Ավինյանն այս տարբերակով ուզում է «ազատվել» ընդդիմախոսներից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել