armenpress.am: Հայաստանը դեռ պետք է հասկանա, թե արդյո՞ք իր մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող COP29-ին տեղին է, թե՞ ոչ:
Այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում:
«Ֆիքսենք՝ Ադրբեջան չէ, որ COP29-ի հրավիրող կողմն է: Դա ՄԱԿ-ի միջոցառումն է: Լուր տարածվեց, թե Ադրբեջանը Հայաստանին հրավիրում է, դա աբսուրդային է, հրավիրում է ՄԱԿ-ը, որովհետև դա այդ շրջանակներում է»,-ասաց Սիմոնյանը:
Նա հավելեց՝ պետք է հասկանան՝ արդյո՞ք ՀՀ-ի մասնակցությունը տեղին է, թե՞ ոչ:
comment.count (0)