hetq.am: Առնվազն 14 մարդ է զոհվել Սիրիայի կենտրոնում տեղակայված ռազմական մի շարք օբյեկտների ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով սիրիական պետական SANA գործակալությանը։
Նշվում է, որ հարվածները հասցվել են Սիրիայի տարածքում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Մասյաֆի գիտահետազոտական կենտրոնին:
Հղում անելով Մասյաֆի հիվանդանոցներից մեկի տնօրենին՝ սիրիական լրատվական գործակալությունը հայտնում է ևս 43 վիրավորի մասին։
Ավելի վաղ, Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտնել էր 13 խոշոր պայթյունների մասին, որոնք հնչել էին Մասյաֆի գիտահետազոտական կենտրոնի տարածքում։ Վերջինս նշում էր 7 զոհի մասին, որից 4-ը զինվորականներ էին, իսկ 3-ը՝ խաղաղ բնակիչներ։ Բացի այդ, ըստ SOHR-ի, հարվածների հետևանքով վիրավորվել էր 15 մարդ։
SANA-ն, հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին, հայտնել էր, որ իսրայելական ինքնաթիռնրը, թռչելով Լիբանանի հյուսիս-արևմուտքի վրայով, տեղի ժամանակով մոտ 23:20-ին հրթիռներ էին արձակել (Երևանի ժամանակով՝ մոտ 00:20-ին) «երկրի կենտրոնական հատվածում գտնվող ռազմական մի շարք օբյեկտների ուղղությամբ»։ «Մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է մի քանի հրթիռ»,- հավելել էր ռազմական աղբյուրը։
comment.count (0)