Դատախազը միջնորդեց բավարարել պրոբացիայի ծառայության որոշումը՝ փոխելով Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը ու նրան ազատազրկել |aravot.am|
12:12 - 10 սեպտեմբերի, 2024

Դատախազը միջնորդեց բավարարել պրոբացիայի ծառայության որոշումը՝ փոխելով Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը ու նրան ազատազրկել |aravot.am|

aravot.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ պրոբացիայի ծառայության հայցը։

Հիշեցնենք, որ երեք հանցագործությունների համար դատապարտված Առուշանյանի պատիժներից մեկն էլ 5 տարով համայնքային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումն է։

Գորիսի ավագանին մերժել էր պրոբացիայի դիմումը՝ անվստահություն չհայտնելով համայնքապետին։ Նախորդ նիստում Առուշանյանի փաստաբանները ներկայացրին, որ պրոբացիայի բողոքը անհիմն է, ներպետական ու միջազգային օրենսդրությամբ չի կարող մարդու համար պատիժը վատթարանալ, ըստ որի՝ Առուշանյանին դատել են նախկին 2003թ․ ՀՀ քրեական օրենսգրքով, իսկ հիմա փորձում են վճիռ կայացնել նոր օրենսգրքով։ Միաժամանակ փաստաբանական խումբը գտնում է, որ ընտրովի պաշտոնների նկատմամբ, դատարանը չի կարող որոշում կայացնել՝ պաշտոնից զրկելու համար։

Սեպտեմբերի 10-ի նիստում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության պետ Լեւոն Չարխիֆալակյանը  միջնորդեց դատարանին ներկայացնելու իր հակափաստարկները փաստաբանների տեսակետին, ինչին Առուշանյանի փաստաբաններն առարկեցին՝ նշելով, որ ինքը իրավունք չունի հակափաստարկներ ներկայացնելու։

Դատախազն առարկեց՝ նշելով, որ ինքը չի հակադարձում, այլ տեսակետ է ներկայացնում։ Դատավոր Վարսենիկ Մելքոնյանը ի վերջո թույլատրեց դատախազին ելույթ ունենալ, որից հետո եթե Առուշանյանի պաշտպաններին ելույթի հնարավորություն կտա։ Դատախազը միջնորդեց բավարարել պրոբացիայի ծառայության որոշումը՝ փոխելով Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը ու նրան ազատազրկել։ Այս պահին դատախազի ելույթի դեմ փաստարկներ են ներկայացնում Գորիսի համայնքապետի պաշտպանները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել