Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է 16 հոդվածով խաղաղության պայմանագիր. Փաշինյան
 |azatutyun.am|
17:20 - 11 սեպտեմբերի, 2024

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է 16 հոդվածով խաղաղության պայմանագիր. Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է 16 հոդվածով խաղաղության պայմանագիր՝ չհամաձայնեցված հոդվածների քննարկումը թողնելով ապագային:

ՀՀ-ն Ադրբեջանին չի առաջարկում 13 հոդվածով խաղաղության պայմանագիր, այլ առաջարկում է 16 հոդվածով խաղաղության պայմանագիր, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պարզաբանեց:

«Մենք բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն, երեք հոդվածի համար այդ բովանդակությունն ի սկզբանեի հետ համեմատած մասամբ է համաձայնեցված, այսինքն՝ 13 պլյուս 3, այսինքն 16 հոդվածով պայմանագիր», - նշեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ խաղաղության պայմանագիրն ի սկզբանե ունեցել է 18 հոդված, հիշեցրեց՝ դուրս է եկել ապաշրջափակման հոդվածը, այժմ էլ պայմանագիրն ունի 17 հոդված, որից մեկն էլ, ըստ Փաշինյանի, առհասարակ համաձայնեցված չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել