Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
22:07 - 11 սեպտեմբերի, 2024

Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19։13-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, նաև ընկել է ծառ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին քարը (մոտ 1 խմ) հեռացրել են ավտոճանապարհից և մասնատել ծառը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել