Ավետիք Չալաբյանի գործը նորից կքննվի. Վերաքննիչ դատարանը մասամբ բավարարել է պաշտպանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Նիկողոսյանի, մասնակի բավարարեց Ա. Չալաբյանի գործով Մ. Մարտիրոսյան դատավճռի դեմ մեր վերաքննիչ բողոքը և գործն ուղարկեց նոր քննության: Այս մասին հայտնում է պաշտպանը։ 

Նոր քննության ծավալի վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք դատական ակտի ամբողջական տարբերակը ստանալուց հետո: Առաջիկայում այդ առթիվ կհրավիրվի մամլո ասուլիս:

Այնուամենայնիվ, այս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ: Ի վերջո հասնելու ենք Ա. Չալաբյանի ադարացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով