ՀՀ–ում Իրանի դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան
22:12 - 13 սեպտեմբերի, 2024

ՀՀ–ում Իրանի դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում (Սյունիքի մարզ) կառուցվող 400 կՎ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի ընթացքին, որն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում Իրանի դեսպանությունը։
 
Այցի ընթացքում դեսպանը տեղեկացվել է ծրագրի ընթացքի մասին՝ տեղում ծանոթանալով ծրագրի կատարողական և տեխնիկական փուլերին։
Այցից հետո Մեհդի Սոբհանին փորձագետների և մասնագետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են էլեկտրահաղորդման գծին և ծրագրի ավարտի արագացմանն առնչվող հարցեր։
Ընդգծվում է, որ այս նախագիծը, որպես երկու երկրների էներգետիկ որոլտում համագործակցության զարգացման կարևորագույն ծրագրերից մեկը, առանձնահատուկ նշանակությամբ է օժտված։
Նորավանի ենթակայանի ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ծավալները նույնպես կմեծացնի` 350 մեգավատտը հասցնելով 1500-ի, որը կբերի նաև էլեկտրաէներգիայի սակագնի բեռի թեթևացման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել