Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն
12:13 - 15 սեպտեմբերի, 2024

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն

Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման, կուրսանտների փոխանակման և ուսումնական ծրագրերի արդիականացման վերաբերյալ:

ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել Սեն-Սիրի ակադեմիայի և վարժարանի տարածքում, ծանոթացել ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազային, կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել