Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ |armenpress.am|
12:56 - 16 սեպտեմբերի, 2024

Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից տարբեր երկրներից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ կա: 

«Իհարկե, մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ, որն Ադրբեջանն իրականացնում է։ Ընդ որում՝ տարբեր երկրներից։ Եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանություններն անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր պահեստները կլինեին լիքը, մեր զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված, խնդիրներին դիմակայելուն բավականին պատրաստված կլինեինք և ոչ թե կկանգնեինք «բանկաբութուլկա»-ի հետևում։ Ես դա միշտ ասում եմ: Հնարավոր է այն զինվորականներից շատերը, որոնք նաև 90-ականներին ձևավորել են հայոց բանակը՝ մեզ հետ միասին, նեղանան»,- ասաց Քոչարյանը։

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ Հայաստանն իրականացնում է այնպիսի ծրագրեր, որ կանխի Ադրբեջանի ցանկությունները։

«Բայց անհանգստության մասին պետք չէ շատ խոսել, պետք է գործել և աշխատել։ Դա այն է, ինչ արվում է հենց հիմա»,- եզրափակեց Քոչարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել