ՀԱՊԿ-ը Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր․ Տասմագամբետով
 |factor.am|
13:05 - 18 սեպտեմբերի, 2024

ՀԱՊԿ-ը Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր․ Տասմագամբետով |factor.am|

factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Союзники.ОДКБ»-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես գիտեք՝ նշված միջոցառումներում (խոսքը ՀԱՊԿ զորավարժությունների մասին է) Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել։ Այնուամենայնիվ, մենք նախկինի պես Հայաստանը դիտարկում ենք որպես իրավահավասար գործընկեր կազմակերպության ձևաչափում, պատրաստ ենք երկխոսության Երևանի գործընկերների հետ ընթացիկ հարցերի ամբողջ շրջանակի շուրջ»,- ասել է Տասմագամբետովը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության ու հետագա գոյության համար։ Հավելենք, որ Տասմագամբետովի հարցազրույցը տեղի է ունեցել ավելի վաղ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել