Վանաձորի կալանավորված գլխավոր ճարտարապետը չի ընդունում մեղադրանքը
 |azatutyun.am|
15:11 - 18 սեպտեմբերի, 2024

Վանաձորի կալանավորված գլխավոր ճարտարապետը չի ընդունում մեղադրանքը |azatutyun.am|

azatutyun.am: Երկու շաբաթ առաջ կաշառքի գործով կալանավորված Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, «Ազատության»-ը փոխանցեց նրա փաստաբան Արեն Մնացականյանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնել։

Սուրեն Աբովյանը ձերբակալվել, ապա երկու ամսով կալանավորվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից իր աշխատասենյակում կատարված խուզարկությունից հետո։

Նրա հետ ձերբակալվել, հետո ստորագրությամբ ազատ էր արձակվել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը։

Ըստ մեղադրանքի՝ վերջինս միջնորդի միջոցով կաշառք էր տվել շինարարության ավարտական ակտը ստանալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել