azatutyun.am: Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
Նրանք «Եռաբլուր»-ում էին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։
Այսօր լրանում է Արցախի հայաթափման մեկ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։
Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան․ Արցախը սուրջ տասն ամիս կտրված էր սննդի մատակարարումներից։ Արցախցիներն ապրում էին առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի, ջրի պաշարները սպառման եզրին էին։
comment.count (0)