azatutyun.am: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չընդունեց Սահմանադրության՝ կայուն մեծամասնության հոդվածից հրաժարվելու հարցը։
Ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից հրաժարվելու, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելուց հետո, այսօրվա նիստին հայտարարել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն էր ներկայացրել «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը: Խորհուրդը, սակայն, դեմ է քվեարկել հարցի առանձնացմանը ամբողջ ռեֆորմից 2026թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ և ԱԺ միջոցով համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկին:
Միաժամանակ, Արդարադատության նախարարության հաղորդմամբ, խորհուրդը կողմ է քվեարկել Սահմանադրությամբ սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:
ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանն արձագանքել է այս մերժմանը՝ նշելով, որ ենթադրում է՝ «ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել (պահել)»:
«Ընդ որում, զավեշտալին այն է, որ ով-ով, բայց ՔՊ-ում պետք է շատ լավ պատկերացնեին, որ խորհրդարանի լեգիտիմությունը ավելի կարևոր է, քան մանդատների քանակը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
comment.count (0)