Հորդանանը Արցախի և արցախցիների մասին պատմող ֆիլմը կներկայացնի «Օսկար»-ի. Deadline
 |azatutyun.am|
17:53 - 26 սեպտեմբերի, 2024

Հորդանանը Արցախի և արցախցիների մասին պատմող ֆիլմը կներկայացնի «Օսկար»-ի. Deadline |azatutyun.am|

azatutyun.am: Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը ռեժիսոր Սարին Հայրապետյանի՝ Արցախի և արցախցիների մասին պատմող «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմն ընտրել է՝ այն ներկայացնելու «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում հոլիվուդյան Deadline պարբերականը։

Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում՝ բայց արդեն ավերված հայրենիք։ Վրեժին բաժին է հասնում նոր փորձություններ, նա ստիպված է լինում պատրաստվել նոր ռազմական գործողությունների, պայքարել ծանր տրավմաների դեմ:

Ամերիկյան պարբերականը նշում է, որ սա հորդանանահայ ռեժիսորի միակ հաջողված ժապավենը չէ։ Նրա նախորդ «Մենք դեռ ավարտված չենք» ֆիլմը մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել։ Իսկ «Իմ քաղցր երկիրը» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա սկզբին Sheffield DocFest-ում, ցուցադրվել է նաև Ամմանի միջազգային կինոփառատոնում, արժանացել ժյուրիի մրցանակին որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի, ինչպես նաև FIPRESCI՝ կինոքննադատներին և կինոգետներին միավորող միջազգային ֆեդերացիայի մրցանակին՝ որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել