Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ներդրվող ջանքերը
11:11 - 27 սեպտեմբերի, 2024

Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ներդրվող ջանքերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
 
Ի շարունակություն հունիսին ՀՀ ԱԳ նախարարի այցի ժամանակ Տալլինում կայացած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի և առաջիկա անելիքների շուրջ։
 
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հուլիսին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ ԵՄ Խորհրդի կողմից կայացված որոշմանն Էստոնիայի աջակցության համար և հույս հայտնել, որ հետագա համատեղ քայլերը թույլ կտան ՀՀ քաղաքացիների համար ապահովել շոշափելի արդյունքներ՝ եվրոպական ձգտումներին համահունչ։
 
Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարը հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ ընդգծելով ՀՀ հստակ դիրքորոշումն այն ամենասեղմ ժամկետում արդեն իսկ համաձայնեցված տեքստով ստորագրելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել