civilnet.am: Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Թեհրանը ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջարկ է ներկայացնելու։
«Իրանի անդամակցության գործընթացը միջազգային և տարածաշրջանային կարևոր պայմանագրերին և կազմակերպություններին, ինչպիսիք են ԲՐԻՔՍ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ավարտվել է, և Հայաստան կատարած այսօրվա այցի ընթացքում կհայտարարենք Եվրասիայի [Եվրասիական տնտեսական միություն] անդամակցության առաջարկի մասին, որը տնտեսական և առևտրային տեսանկյունից ունի մեծ շուկա»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Մոհամմադ Ռեզա Արեֆը հոկտեմբերի 1-ին ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ «Այս այցի ընթացքում կփորձենք զարգացնել երկկողմ, բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև ներկայություն ունենալ համատեղ և բազմակողմ տարածաշրջանային համակարգերին»։
Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները։
Ավելի վաղ Իրանը դիմում էր ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար:
comment.count (0)