factor.am Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Օդեսայի նավահանգստից մեկնող թուրքական բեռնատար նավին հրթիռային հարված հասցնելու մեջ։ Միաժամանակ, ուկրաինացի պաշտոնյաները հայտնում են, որ գիշերային որոնողական-փրկարարական գործողություններից հետո զոհերի թիվը հասել է 10-ի, գրում է Turkiye today-ը։
Ըստ ուկրաինական իշխանությունների՝ Ռուսաստանը երեք Kh-59/Kh-69 թևավոր հրթիռ է արձակել Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող «Golden Leo» նավի ուղղությամբ, որը պատկանում է թուրքական ընկերության։ Նավը բեռնված էր հացահատիկով և լքում էր մարտական գործողությունների գոտին, երբ հրթիռներից մեկը հարվածել է դրան՝ հրդեհ առաջացնելով։ Նշվում է, որ նավի վրա 18 հոգանոց անձնակազմ կար՝ Հնդկաստանի, Սիրիայի և Ուկրաինայի քաղաքացիներ։
Ուկրաինայի նավահանգստային վարչությունը (USPA) հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ։
Ուկրաինայի ռազմածովային ուժերը հարձակումը որակել են որպես օտարերկրյա դրոշի ներքո նավարկող անզեն քաղաքացիական նավի ուղղությամբ ևս մեկ դիտավորյալ հարված։
«Սա Ռուսաստանի կողմից օտարերկրյա դրոշի ներքո նավարկող անզեն քաղաքացիական նավի վրա ևս մեկ դիտավորյալ հարված է, որը որևէ ռազմական սպառնալիք չէր ներկայացնում»,- հայտարարել են ռազմածովային ուժերը՝ հավելելով, որ այդ հարձակումը «խաղաղ նավարկության դեմ ահաբեկչական գործողություն է և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում»։
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան ասել է, որ անձնակազմի անդամները Սիրիայի և Հնդկաստանի քաղաքացիներ են, և որ զոհվել են ուկրաինացի ծովային օդաչուն և անձնակազմի չորս անդամներ։ 8 մարդ փրկվել է, ևս 5-ն անհետ կորած է համարվում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում