Մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին Լիբանանից կա՛մ տարհանում են, կա՛մ երկիրը լքելու կոչ անում |azatutyun.am|
13:17 - 02 հոկտեմբերի, 2024

Մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին Լիբանանից կա՛մ տարհանում են, կա՛մ երկիրը լքելու կոչ անում |azatutyun.am|

azatutyun.am: Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին տարհանելու մասին են հայտարարում, կամ Լիբանանը լքելու կոչեր հնչեցնում։

Associated Press-ը, վկայակոչելով Չինաստանի պաշտոնական «Սինհուա» լրատվական գործակալությունը, հաղորդել է, որ Չինաստանի 146 քաղաքացիներ և նրանց ընտանիքի հինգ անդամները Լիբանանից չարտերային չվերթով այսօր ժամանել են Պեկին։ Լիբանանում Չինաստանի դեսպանատունը կշարունակի իր գործունեությունը։

Քաղաքացիներին տարհանելու մասին հայտարարել են նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բուլղարիան։

Երեկ ուշ երեկոյան իսրայելական կողմը հայտարարեց՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ավելի ուշ հստակեցնելով՝ մոտ 180 հրթիռ է արձակվել։

Իրանի ղեկավարությունը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է վրեժ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան արմատական «Համաս»-ի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլահ»-ի առաջնորդների սպանության համար:

Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար», երեկ ուշ երեկոյան, կառավարության նիստի ժամանակ,հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով․ - «Մենք հավատարիմ կմնանք մեր հաստատած կանոններին՝ «ով մեզ վրա հարձակվի, մենք էլ նրա վրա կհարձակվենք»։

Իրանն այսօր հայտարարարել է Իսրայելի վրա հարձակումն ավարտելու մասին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել