ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի (Pabitra Margherita) հետ։ Հակոբ Արշակյանը հանդիպման մասին տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Մտքեր փոխանակեցինք Հայաստան և Հնդկաստանի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,- գրել է Արշակյանը։
comment.count (0)