Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին
10:23 - 05 հոկտեմբերի, 2024

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում, մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այս տարի անցկացվում է Ֆրանսիայում՝ առաջին անգամ վերջին 33 տարիների ընթացքում: Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 բարձրաստիճան հյուրեր: 

Բարձրաստիճան հյուրերին դիմավորել և ողջունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

Հաջորդիվ տեղի է ունեցել ՖՄԿ անդամ պետությունների առաջնորդների համատեղ լուսանկարահանման արարողությունը, իսկ գագաթնաժողովի բացմանը ելույթ են ունեցել Էմանուել Մակրոնը, Թունիսի նախագահ Կաիս Սաիդը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Միջոցառման շրջանակում ՖՄԿ-ում նախագահությունը Թունիսից փոխանցվել է Ֆրանսիային:

Գագաթնաժողովի առաջին օրը տեղի են ունեցել «Ֆրանկոֆոն քաղաքացիների մարտահրավերները թվային դարաշրջանում» և «Արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ» խորագրերով քննարկումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիթ Մակրոնի անունից ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել