Քաղաքապետարանը «Դոմուս»-ի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման համար շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ է հատկացրել
15:26 - 07 հոկտեմբերի, 2024

Քաղաքապետարանը «Դոմուս»-ի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման համար շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ է հատկացրել

«Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման համար համայնքային ենթակայության շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել։ Այս մասին հայտնել է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել, որոնց թիվն ըստ անհրաժեշտության կավելանա»,- նշել է խոսնակը։ 

Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել