Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները
 |1lurer.am|
20:52 - 08 հոկտեմբերի, 2024

Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները |1lurer.am|

1lurer.am: Լիբանանի բանակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրի զինված ուժերը գտնվում են Իսրայելի հետ հարավային սահմաններին և պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում հետ մղել իսրայելական ագրեսիան: Բանակի հրամանատարությունը հույս է հայտնել, որ հրադադարի շուրջ դիվանագիտական ջանքերն արդյունք կտան:

Իսրայելի պաշտպանության բանակից էլ հայտնել են, որ ժամեր առաջ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից Հայֆա քաղաքի ուղղությամբ 85 հրթիռ է արձակվել. դրանց մեծ մասը հաջողությամբ որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը:

Իսրայելական ավիացիան, իր հերթին, գրոհել է Բեյրութի հարավային արվարձանները և հարավային Լիբանանի մի շարք բնակավայրեր:

 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը ոչնչացրել են «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Նասրուլլայի իրավահաջորդին և «նրա իրավահաջորդին»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել