1lurer.am: Վրաստանի իշխանություններն ընդունում են օրենքներ, որոնք երկիրը հեռացնում են Եվրամիությանն անդամակցությունից, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Անցյալ տարի դեկտեմբերին, երբ Վրաստանը ստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ, մենք հույս ունեինք, որ դա մեծ խթան կհանդիսանա կառավարության համար՝ իրականացնելու զգալի բարեփոխումներ ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու ուղղությամբ, փոխարենը՝ վերջին ամիսներին կառավարող մարմիններն առաջարկել են օրենքներ, որոնք երկիրը հեռացրել են այս նպատակից: Միևնույն ժամանակ, Եվրամիության դեմ ուղղված հռետորաբանությունն ավելի բարձր է դարձել»,- ասել է Բորելը երեքշաբթի Ստրասբուրգում` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն «պատասխանել է համապատասխան միջոցներով. ընդհատվել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը, նվազել են քաղաքական շփումները, կասեցվել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից 30 միլիոն եվրոյի աջակցությունը, քանի դեռ օգնության պորտֆելը վերանայվում է»:
Նա ընդգծել է, որ «խորհրդարանի առաջիկա ընտրությունը լուրջ փորձություն է լինելու Վրաստանում ժողովրդավարության համար, և Եվրամիությունն ուշադիր հետևելու է այդ ընտրության անցկացմանը»։
comment.count (0)