Իսրայելը հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի արդյունաբերական գոտուն |armenpress.am|
13:19 - 10 հոկտեմբերի, 2024

Իսրայելը հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի արդյունաբերական գոտուն |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը հարվածել է Սիրիայի Հոմս նահանգի Հասիե քաղաքի արդյունաբերական գոտուն: Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

«Հինգշաբթի (խմբ.՝ հոկտեմբերի 10-ին) գիշերը մոտավորապես ժամը 1։00-ին հակառակորդ իսրայելը օդային հարձակում է իրականացրել Լիբանանի հյուսիսի ուղղությունից՝ թիրախավորելով Հոմսի Հասիե քաղաքի արդյունաբերական գոտում ավտոմոբիլային գործարանը և Համայում գտնվող ռազմական օբյեկտ», - հաղորդում է գործակալությունը։

Հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Լիբանանում մարտական գործողություններին զուգահեռ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում նաև Սիրիայի տարածքին։ Հոկտեմբերի 8-ի երեկոյան Դամասկոսում բնակելի շենքին հասցված իսրայելական հարվածից զոհվել էր 7 մարդ։ Ըստ լիբանանյան ԶԼՄ-ների՝ Դամասկոսում իսրայելցիների թիրախը եղել է շիա «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել