Վերջին շաբաթներին Լիբանանում ավելի քան 1500 մարդ է զոհվել, հայտնում է երկրի ԱՆ-ն
 |azatutyun.am|
13:52 - 10 հոկտեմբերի, 2024

Վերջին շաբաթներին Լիբանանում ավելի քան 1500 մարդ է զոհվել, հայտնում է երկրի ԱՆ-ն |azatutyun.am|

azatutyun.am: Ավելի քան 1500 մարդ է զոհվել, 8 հազարը վիրավորվել սեպտեմբերից «Հեզբոլա»-ի դեմ Լիբանանում իսրայելական հարվածներից, փոխանցում է CNN-ը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարությունը։

Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հաղորդել է, որ երկրից շուրջ 1․2 միլիոն մարդ է տեղահանվել՝ նշելով, որ մարդասիրական ճգնաժամն աճում է, Իսրայելի ռազմական գործողություններն էլ ընդլայնվում։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Լիբանանի մեկ քառորդն այժմ գտնվում է իսրայելական զինվորականների հրամանատարության տակ։

Իսրայելը հայտարարել է, որ իր նպատակը Լիբանանի սահմանամերձ հատվածներում «Հեզբոլա»-ի ռազմական ենթակառուցվածքները վերացնելն է՝ պնդելով, որ խմբավորումը հենց սահմանամերձ բնակավայրերից է մի ամբողջ տարի գրոհել՝ այդ շրջաններում բնակվող իսրայելցիներին ստիպելով հեռանալ իրենց տներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել