news.am: Հայաստանն այն քիչ երկրների շարքում է, որ ավտոմեքենաների ուտիլիզացիոն տուրք չի սահմանել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ես կարծում եմ՝ վաղ, թե շուտ, դա պետք է սահմանել, որովհետեւ ուտիլիզացման ծախսն էլեկտրական մեքենաների շատ ավելի բարձր է, քան ավանդական մեքենաներինը:
Ես նաեւ ուզում եմ ասել, որ ԵԱՏՄ-ում հետագայում էլի արտոնյալ ռեժիմ և քվոտա ստանալը բավականին բարդ է լինելու, որովհետեւ եւ Ղազախստանում, եւ Ռուսաստանում նախատեսվում է այդպիսի մեքենաների արտադրության լոկալիզացիան»,- ասաց նա:
Խնրին անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Ժամանակի հետ մենք պետք է անդֆրադառնանք այդ թեմային: մենք պետք է արձանագրենք, որ աշխարհում հիմա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ակումուլյատորների հետագա ուտիլիզացիան դառնում է մեծ խնդիր: Խնդիրն այն է, որ դրանք որոշ ժամանակ օգտագործելուց հետո դեն են նետում: Երբ ծավալները մեծ են, հարց է առաջանում, թե դրանք որտեղ պետք է կուտակվեն եւ ինչ պետք է լինի դրանց հետագա ճակատագիրը:
Դրանք իրենց մեջ ունեն հեղուկ, որն ունի տոքսիկության որոշակի աստիճան: Իմաստ ունի նաեւ այս խնդրին անդրադառնանք մեր կոշտ թափոնների կառավարման ռազմավարության տրամաբանության մեջ»:
Վարչապետի խոսքով, կա նաեւ մեկ ուրիշ խնդիր. «Արդյոք մենք էլեկտրաման ավտոմեքենաներ ներմուծելու քվոտաներն օգտագործում ենք հին տարեթվով մեքենաներ ներմուծելու համար: Այսօր արդեն 10 տարուց ավելի հնության էլեկտրամոբիլ գոյություն ունի եւ մենք դրա մասին էլ պետք է մտածենք: Եթե մեր քվոտայով այդ սահմանափակումը չկա, մենք ինչու ենք արտոնյալ պայմաններում հնարավորություն տալիս հին մեքենաներ ներմուծել:
Այն երկրներից, որտեղից 7-8 տարվա հնության էլեկտրամոբիլ է ներմուծվում Հայաստան, նրանք այդ թափոնի կառավարման պրոբլեմից ազատվում են: Այդ թափոնը, ըստ էության, բավականին մատչելի գներով ուղարկվում է ՀՀ:
Մենք պետք է էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման 2025 թվականի քվոտայի համար ասենք՝ մինչեւ 2 տարվա էլեկտրամոբիլների վրա է տարածվում: Այդ որոշումը պետք է հիմա կայացնենք եւ իրազեկենք մարդկանց, որ մարդիկ իրենց անելիքն իմանանք: Վաղը, մյուս օրը մենք հետ ենք նայելու եւ ասելու ենք՝ բա որ տենց ոգեւորված բերում էինք, չէինք մտածո՞ւմ, որ հեսա օգտագործված մարտկոցների կույտ է առաջանալու»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)