ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը |armenpress.am|
16:18 - 11 հոկտեմբերի, 2024

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա Իսրայելի հարձակումը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։ 

«Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը: ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի»,- նշել է ԱԳՆ-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ վիրավորվել են Լիբանանում գտնվող նրանց կենտրոնակայանի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել