factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։ Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է 35 րոպե։
Գործակալությունը հիշեցնում է, որ սա Զելենսկիի և Ֆրանցիսկոս պապի երկրորդ հանդիպումն է վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Ըստ ANSA-ի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Զելենսկիին նվիրել է ծաղկի բրոնզե հարթաքանդակ՝ «Խաղաղությունը փխրուն ծաղիկ է» մակագրությամբ։
Ուկրաինայի նախագահը քահանայապետը նվիրել է յուղաներկ «Ջարդ Բուչայում. Մարիչկայի պատմությունը», որը պատկերում է մի աղջկա՝ Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքի ավերակների մեջ։
Տեղեկացվում է, որ Զելենսկին Հռոմի պապին խնդրել է օգնել Ռուսաստանի կողմից գերության մեջ գտնվող ուկրաինացիների ազատ արձակման հարցում:
comment.count (0)