ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքի
 |news.am|
17:56 - 11 հոկտեմբերի, 2024

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքի |news.am|

news.am: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է: Դատավորը խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով և սահմանեց 2 մլն դրամ գրավ:

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժել էր Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանի ներկայացված հատուկ վերանայման բողոքը։

Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել