1lurer.am: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես Լիբանանի հարավում ճգնաժամի սրման հետ կապված հարցերը։
Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանը պատրաստ է աջակցել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ցանկացած առաջարկի։ Նա Մակրոնին կոչ է արել եվրոպական մյուս երկրների ղեկավարների հետ շարունակել ջանքերը՝ ստիպելու Իսրայելին դադարեցնել «ցեղասպանությունն ու հանցագործությունները» Գազայում և Լիբանանում։ Փեզեշքիանը նաև դրական է գնահատել Ֆրանսիայի կառավարության վերջին դիրքորոշումները՝ Իսրայելի գործողությունները դատապարտելու և այդ երկրին զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ։
comment.count (0)