Խնձորեսկի բնակչի 14 կովը կորել է․ կասկածում է, որ սահմանն են անցել


 |factor.am|
16:27 - 14 հոկտեմբերի, 2024

Խնձորեսկի բնակչի 14 կովը կորել է․ կասկածում է, որ սահմանն են անցել |factor.am|

factor.am: Սյունիքի մարզի Վերին Խնձորեսկ բնակավայրի բնակիչ Գարիկ Մանգասարյանի 14 կովերը հոկտեմբերի 10-ին արոտ են գնացել ու չեն վերադարձել։ Արդեն 4-րդ օրն է՝ գյուղացին չգիտի, թե նախրի հետ ինչ է եղել։ Գարիկ Մանգասարյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առավոտյան նախիրը Խնձորեսկի ձոր կոչվող տարածքի արոտավայր է տարել հովիվը և վերդարձել։

Երբ մեկ ժամից կրկին գնացել է, նախրից միայն 2 կով է դաշտում մնացած եղել, 13 կովն ու 1 երինջը տարածքում չեն եղել։ Անասնատերը կասկածում է, որ կովերն անցել են սահմանը։ Խնձորեսկի բնակչի խոսքով՝ խոշոր եղջերավորների հետքերը սահմանային հատվածում է նկատել։ «Արոտավայրը սահմանից 200-300 մետր հեռավորության վրա է։ Հետքը տեսել եմ սահմանին, բայց անձրևը մաքրել է, հիմա պարզ չի երևում։ Հնարավոր է՝ իմ կովերն անցել են սահմանը, ադրբեջանցիներն էլ մոտեցել են և ձորից տարել»,- նշեց նա։ Գարիկ Մանգասարյանը դիմել է տարածքի իրավապահ բոլոր կառույցներին՝ ոստիկանություն, ԱԱԾ, բայց դեռ ոչինչ հայտնի չէ։ Մանգասարյանների բազմանդամ ընտանիքի ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունից ստացած եկամուտն է։ Գարիկ Մանգասարյանը սրտնեղում է՝ վնասի չափն ահռելի է, հիմա չգիտի, թե մի քանի օրից ինչպես է անելու անասնապահության համար վերցրած վարկի հերթական վճարումը։

«Հաշվում եմ՝ մի կովի արժեքը 450. 000 -500. 000 դրամ է, դե գումարեք ու տեսեք՝ 13 կովի և 1 երինջի գումարն ինչքան է կազմում։ Այդ կովերի համար 5 մլն դրամի վարկ եմ վերցրել։ Ընտանքի անդամների ոսկեղենը տարել եմ, բանկում դրել, ու գումար վերցրել, որ խոտ առնեմ, ցորեն ու գարի։ Կաթի լիտրը 110 դրամով զավոդին եմ հանձնում, որ փողը տամ վարկի տոկոսներին։ Ամսի 28-ին պիտի փող փակեմ բանկին, հիմա կովերն էլ չկան, չգիտեմ՝ վարկս ոնց եմ փակելու»,- նշեց գյուղացին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել