Ոստիկանության գվարդիան նախատեսվում է ձևավորել 2025 թվականի նոյեմբերի 1-ին |armenpress.am|
17:37 - 17 հոկտեմբերի, 2024

Ոստիկանության գվարդիան նախատեսվում է ձևավորել 2025 թվականի նոյեմբերի 1-ին |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանության գվարդիան նախատեսվում է ձևավորել 2025 թվականի նոյեմբերի 1-ին։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով Ոստիկանության գվարդիայի մասին օրենքը։

«Նախնական տարբերակով նախատեսվել էր, որ Ոստիկանության գվարդիան կստեղծվի 2025 թվականի մարտին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի բյուջետային  հայտի նախագծում նախատեսել ենք Ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ուղղված ֆինանսական միջոցների հատկացում, որոնք ենթադրելու են որոշակի ժամանակահատված դրանք կազմակերպելու նպատակով, այս պահի դրությամբ նախատեսված է 2025 թվականի նոյեմբերի 1-ը որպես վերջնաժամկետ Ոստիկանության գվարդիայի ձևավորման համար»,- ասաց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել