Մահացել է Գյուլենական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենը
11:09 - 21 հոկտեմբերի, 2024

Մահացել է Գյուլենական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենը

ԱՄՆ-ում մահացել է Գյուլենական շարժման հիմնադիր, հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 

Գյուլենը մեղադրվում է 2016թ. Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի մեջ, ինչից հետո շարժումը կառավարության կողմից ճանաչվեց որպես ահաբեկչական կազմակերպություն (FETO): Հեղաշրջման փորձից հետո կառավարությունը սկսեց համակարգի «մաքրման» աշխատանքներ, ինչի արդյուքնում շուրջ 40 հազար մարդ բանտարկվեց, իսկ 110 հազար պետական ծառայողներ ազատվեցին աշխատանքից՝ Գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեղադրանքվ։ 

Մինչ այդ Էրդողանի կառավարությունը եւ Գյուլենը ունեցել են ջերմ հարաբերություններ, Գյուլենի անմիջական աջակցությամբ 2011թ. Էրդողանի կուսակցությունը ընտրություններում կարողացավ կրկին հաղթանակ տանել։ Գյունելականների աճող ազդեցության պայմաններում իշխանությունը սկսեց զսպողական քաղաքականություն վարել Գյուլենի նկատմամբ։ Ի վերջո, 2013 թ. Թուրքիայում կոռուպցիոն բնույթի բացահայտումներ եղան, որոնց մեջ, ըստ բացահայտումների, ներգրավված էր նաեւ Էրդողանի ընտանիքը։ Կառավարությունը հայտարարեց, թե սկանդալը կազմակերպվել է Գյուլենի կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել