Իսրայելը հարվածել է Բեյրութին «Հըզբոլլահ»-ի մամլո ասուլիսի մեկնարկին

 |factor.am|
18:26 - 22 հոկտեմբերի, 2024

Իսրայելը հարվածել է Բեյրութին «Հըզբոլլահ»-ի մամլո ասուլիսի մեկնարկին |factor.am|

factor.am: Իսրայելական ինքնաթիռները մի քանի հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին «Հըզբոլլահ»-ի մամուլի ծառայության ղեկավար Մոհամմադ Աֆիֆի մամուլի ասուլիսի մեկնարկի պահին, հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մի քանի րոպե առաջ հակառակորդի ինքնաթիռները հարվածներ են հասցրել հարավային արվարձանում գտնվող Ղբեյրի շրջանում, այն պահին, երբ «Հըզբոլլահ»-ի մամուլի հետ կապերի ղեկավար Մոհամմադ Աֆիֆն ասուլիս էր անցկացնում»,- հաղորդում է գործակալությունը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել