news.am: Եթե Հյուսիսային Կորեան զորքեր ուղարկի Ուկրաինա՝ կռվելու Ռուսաստանի կողմից, դա զգալիորեն կսրի հակամարտությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է Reuters-ը։
Ռյուտեն ասել է, որ ինքը քննարկումներ է անցկացրել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի հետ Սեուլի հետ դաշինքի սերտ գործընկերության վերաբերյալ՝ կենտրոնանալով պաշտպանական և արդյունաբերական համագործակցության և Եվրոատլանտյան և Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների փոխկապակցված անվտանգության վրա:
Հիշեցնենք, որ գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ մոտ 11 հազար հյուսիսկորեացի հետևակայիններ պատրաստում են Ռուսաստանի արևելքում՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ուղարկելու նպատակով։ Նրանք պատերազմի մեջ կմտնեն արդեն նոյեմբերին:
comment.count (0)