Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա. ԳՇ-ն չի համարում, որ կարող է լինել պատերազմ. Էդվարդ Ասրյան
 |news.am|
17:20 - 28 հոկտեմբերի, 2024

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա. ԳՇ-ն չի համարում, որ կարող է լինել պատերազմ. Էդվարդ Ասրյան |news.am|

news.am: Ներկա դրությամբ այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել. Իրադրությունը գնահատվում է սահմաններում հարաբերականորեն կայուն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ COP29-ից հետո կարող է ռազմական էսկալացիա լինել, Ասրյանն արձագանքեց. «Դուք առաջիկա ասելով ինչ եք հասկանում: COP29-ից հետո կարող է լինել մեկ ամսի, երկու ամսի, 6-7 ամիս: Ողջամիտ ժամկետում ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ: Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը ոչ թե դիտարկում է 1-2 ամիս, այլ դիտրկում է ողջամիտ ժամկետ, որը կարող է գերազանցել 6 ամիսը, մեկ տարին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել