shantnews.am: Հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական բանակը հարվածներ է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված) ավելի քան 470 թիրախներին, մինչ օրս ոչնչացվել է 213 զինյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կառավարության նիստի արդյունքներով, որը վարել է նա։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։
«Ահաբեկչությունից հետո տեղի ունեցած հարվածները հասցվել են ահաբեկչական կազմակերպության 470 օբյեկտներին Իրաքում և Սիրիայում, սպանվել է 213 ահաբեկիչ»,- նշել է Էրդողանը։
Նա հիշեցրել է, որ BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Կազան ժամանելուց անմիջապես հետո հաղորդագրություն է ստացել ավիատիեզերական կորպորացիայի վրա տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 22-ը։
comment.count (0)